ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արաբկիրի ոստիկաններն անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը բազմիցս ոստիկանության ղեկավար կազմին հորդորել են, որ պետք է նաև ոստիկանությունը ակտիվ պայքար տանի անչափահասների կողմից հանցագործությունների կանխման, նախականխման ուղղությամբ։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, երեկ՝ հուլիսի 20-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկներ զենքի նմանվող առարկայով շրջում են ու այն նաև ձեռքին պահած, ժողովրդի լեզվով ասած՝ «զարիժատ» են անում։Տեղում անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվում են անչափահաս աղջիկները և 2-ի մոտ հայտնաբերվում են ատրճանակներ։Վերջիններս արդարանում են, թե գիշերով փողոցում ման են գալիս, իրենց ապահովության համար են կրում։Տեղում անչափահասների բաժանմունքի ծառայողները պարզում են, որ նրանց ընկերական շրջապատում ասում են «Ֆանֆան տյուլպան»:




Նմանատիպ հոդվածներ
Կոտայքի մարզում. 2 տարբեր խմբավորումներ հարձակվել են ոստիկանության ծառայողների վրա. մանրամասներ
Հուլիսի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ և կռվի մասնակիցները չեն ենթար...
Վանաձորում ոստիկաններն ու ԱԱԾ-ականները բերման են ենթարկել «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենին, ում մոտ եղել է հրազեն
Երեկ՝ հուլիսի 19-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ վարչության պետ...
Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Արարատի մարզում․ 22-ամյա երիտասարդների միջև ծագած վեճը` վերածվել է ծեծկռտուքի․ կան ձերբակալվածներ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 18-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։30-ի...
Երեխային բռնության ենթարկած մանկապարտեզի աշխատակիցը ձերբակալվել է․ ՆԳՆ
Հուլիսի 26-ին սոցցանցում տեսանյութ էր տարածվել, որում մանկապարտեզի աշխատակիցը ծեծի էր ենթարկում երեխային։ՆԳՆ ոստիկանությ...