ԱՄՆ-ի Ֆիլադելֆիայում զանգվածային հրաձգություն է տեղի ունեցել. կան զոհեր ու վիրավորներ

Առնվազն երեք մարդ զոհվել է, ևս 7-ը վիրավորվել ԱՄՆ Ֆիլադելֆիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած հրաձգության հետևանքով, հայտնում է NBC News-ը:


«Այսօր վաղ առավոտյան արևմտյան Ֆիլադելֆիայում երեկույթի ժամանակ տեղի ունեցած զանգվածային հրաձգության հետևանքով զոհվել է առնվազն երեք մարդ, ևս 7-ը վիրավորվել է: Միջադեպը տեղի է ունեցել մի միջոցառման ժամանակ, որին մասնակցել է 100-ից 150 մարդ»,- ասվում է հեռուստաալիքի կայքում:


Նշվում է, որ կրակոցների հետևանքով երեք տղամարդ է մահացել. նրանցից մեկը մահացել է դեպքի վայրում, մյուսը՝ հիվանդանոցում, երրորդ զոհի մասին դեռ տեղեկություն չկա։ Ոստիկանությունը կարծում է, որ հարձակման թիրախը, ամենայն հավանականությամբ, եղել է 33-ամյա մի տղամարդ, որը մահացել է դեպքի վայրում՝ «շատ մոտ տարածությունից» կրակելուց հետո:

Ենթադրվում է, որ կրակողները մի քանիսն են եղել։ Հրաձգության վայրում սպաները հայտնաբերել են նաև 25-ից 30 պարկուճ և մեկ հրազեն:

Քաղաքականություն