Հնդիկ տղամարդուն դաժան ծեծի են ենթարկել, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար. Shamshyan
Հունիսի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նար-Դոսի փողոցի տներից մեկում երկու օր առաջ դաժան ծեծի են ենթարկել օտարերկրացի մի քաղաքացու, ում նաև խոշտանգել են։
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` Էրեբունու ոստիկանները պարզել են նաև, որ այդ ամենի հետևանքով «Երևան» բժշկական կենտրոն է տեղափոխվել այդ քաղաքացին, որտեղից էլ «պոլիտրավա» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1-ին համալսարանական հիվանդանոց։ Ոստիկաները պարզել են նաև, որ նա Հնդկաստանի քաղաքացի 43-ամյա Ու․ Կումարին է:
Ոմն Տինկան և Մանին նրան ծեծի են ենթարկել, ձեռքերն ու ոտքերը կապել, սպառնալիքներ և հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին, սեռական ոտնձգություն կատարել, այրել սեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և տեսանյութը ուղարկել են նրա հարազատներին` պահանջելով 1 լակ ռուփի /մոտ 2.000 դոլար/ և սպառնացել գումարը չուղարկելու դեպքում կսպանեն, տաբատի գրպանից էլ հափշտակել են 500 դոլար և փակել նշված տան սենյակներից մեկում, ինչից հետո ոմն Ջոբընը, Գորըվը և Մնին հարազատներից մեկի խնդրանքով, տեղեկանալով նրա գտնվելու վայրի մասին, եկել և տեղափոխել են այլ վայր:
Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։
Էրեբունու ոստիկանները հայտնաբերել են առանձնապես ծանր հանցագործությունը հիմնավորող փաստեր, այդ թվում տեսանյութ: