Մահացել է «Բարսելոնայի» 20-ամյա դարպասապահը

20 տարեկանում կյանքից հեռացել է Էկվադորի «Բարսելոնայի» դարպասապահ Ջասթին Կորնեխոն՝ Գուայակիլ քաղաքից: Այս մասին Facebook-ում հայտնել է թիմի մամուլի ծառայությունը:


«Ոչ մի բառով չենք կարող փոխանցել այն ցավը, որը մենք զգում ենք։ Ջասթինի հիշատակը մեզ ուժ կտա անցնելու դրա միջով: Ջասթին, դու հավերժ կմնաս մեր սրտերում: Հանգչիր խաղաղությամբ, ընկեր: Մենք քեզ շատ ենք սիրում», - ասվում է հաղորդագրության մեջ։ Գրառման մեկնաբանություններում ակումբի երկրպագուները ցավակցություն են հայտնում և խաղացողներին կոչ անում հաղթանակ տանել իրենց զուգընկերոջ հիշատակին:


Տեղի ունեցածի մանրամասները չեն հաղորդվում: Տեղական ԶԼՄ-ները մանրամասներ են հայտնում նրանց տվյալներով՝ մարզիկն ընկել է իր տանը՝ լոգարանում և ուժեղ հարվածել գլուխը։ Նա հայտնաբերվել է անգիտակից վիճակում և ծայրահեղ ծանր վիճակում շտապ տեղափոխվել հիվանդանոց: Բժիշկները պայքարել են նրա կյանքի համար, սակայն չեն կարողացել փրկել նրան, նա մահացել է հաջորդ օրը։


Կորնեխոն Էկվադորի «Բարսելոնայի» սան էր, նա թիմի պահեստային դարպասապահն էր։ Նա հասցրել է մեկ հանդիպում անցկացնել Էկվադորի երիտասարդական հավաքականի կազմում։



Պատահարներ