Շիրակի մարզում շունը հարձակվել է 5 քաղաքացու վրա, որոնցից մեկը 4 տարեկան երեխա է. նրա վիճակը ծանր է

Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։


Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում և ոստիկանության Ամասիայի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ամասիա խոշորացված համայնքի Ոսկեհասկ գյուղում շունը հարձակվել է քաղաքացիների վրա, կան տուժածներ։


Shamshyan.com-ի տեղեկություննեորվ` նշված գյուղից Գյումրու բժշկական կենտրոն են տեղափոխվել նույն գյուղի բնակիչներ 4-ամյա Սամվել Մ․-ն, 25-ամյա Ռուստա Բ․-ն, 56-ամյա Քաջիկ Բ․-ն, 59-ամյա Շիրակ Ն․-ն և 42-ամյա Նառա Մ․-ն։


Երեխայի վիճակը ծանր է, գիտակցությունը տեղն է, մնացած վիրավորները մի քանի օր մնալու են բժիշկների հսկողության տակ, շունն էլ , որը հարձակվել է նրանց վրա, տուժածների հարևանինն է եղել։