ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Երևան-Գյումրի ճանապարհին․ կա վիրավոր
Այսօր՝ հուլիսի 16-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 05։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22 կմ հատվածում, Աշտարակի վարչական տարածքում բախվել են Լոռու մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Մարուքյանի վարած «Chrysler» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 56-ամյա Ռազմիկ Արշակյանի վարած «ЗИЛ» մակնիշի բեռնատարը։ Հայտնում է shamshyan.com-ը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով Ն․ Մարուքյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվ են գործել «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։