Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազի բալոնների պայթյուն․ կան զոհեր և վիրավորներ․ Չեչնիա
Edita
Չեչնիայի Իտում-Կալինսկի շրջանի Բաշեն-Կալի գյուղի շինհրապարակում գազի բալոնների պայթյունի հետեւանքով հինգ մարդ Է զոհվել, եւս 21 մարդ տուժել է, «Интерфакс»- ին հայտնել են Շատոյսկի միջշրջանային հիվանդանոցի ընդունարանից:
Նա նշել է, որ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող տղամարդը և ծանր վիճակում գտնվող կինը տեղափոխվել են Գրոզնիի Հանրապետական կլինիկական հիվանդանոց: Ընդհանուր առմամբ, միջադեպից հետո Չեչնիայի այլ բուժհաստատություններ է ուղարկվել վեց մարդ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Բաշեն-Կալի գյուղի շինհրապարակում գազի բալոնների պայթյուն է տեղի ունեցել:
Գրոզնիի Էպենդիեւի անվան Հանրապետական կլինիկական հիվանդանոցում հայտնել են, որ Բաշին-կալիում տեղի ունեցած միջադեպից հետո բուժհաստատություն է տեղափոխվել երկու տուժած:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչ է կատարվում ինքնաթիռի վթարի վայրում, որի հետևանքով կային զոհեր
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Զոհեր, ծայրահեղ ծանր վիճակով վիրավոր․ կադրեր՝ Երևանում շղթայական խոշոր ավտովթարից
Edita
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում վերամբարձ կռունկի ընկնելու պահը, որի հետևանքով մարդ է մաhացել
Edita
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է մի քանի տոննա գազ տեղափոխող բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում
Edita