ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ. Ինչպես է մի քանի տոննա գազ տեղափոխող բեռնատարը հայտնվում Դեբեդ գետում

SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ՝ ինչպես է երեկ Լոռու մարզում՝ Վանաձոր-Ալավերդի ճանապարհին, մոտ 20 տոննա գազ տեղափոխող կցորդիչով «DAF» մակնիշի բեռնատարը դուրս գալիս հանդիպակաց երթևեկելի գոտի և հայնվում Դեբեդ գետում։


Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, երեկ՝ հուլիսի 14-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում հեղուկ գազ տեղափոխող «DAF» մակնիշի բեռնատարը Ալավերդի-Այրում ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել երթևեկելի գոտուց և խցիկի հատվածով կախվել Դեբեդ գետում։


Ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկային, վարորդին առաջինը օգնության էին հասել այդ պահին դեպքի վայրում գտնվող քաղաքացիները և մի վարորդ էր եղել, ով մտել էր գետը ու վթարի ենթարկված վարորդին դուրս բերել անվտանգ վայր։



Պատահարներ