20-ամյա տղան բարձրացել է տանիք գնդակն իջեցնելու, հոսանքահարվել է և հիվանդանոցում մահացել

Հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 16:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել «էջմիածին» բժշկական կենտրոնից, որ «հոսանքահարում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, հաղորդում է Shamshyan.com-ը:


Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ բուժառուն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալ:


Տեղում ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները պարզել են, որ ժամը 16:00-ի սահմաններում Վաղարշապատ քաղաքի Մաշտոցի փողոցի 2-րդ փակուղում գտնվող լողավազանում լողալուց հետո Արմավիրի մարզի բնակիչ 20-ամյա Մանվել Փ.-ն բարձրացրել է նշված տան տանիք՝ գնդակը իջեցնելու նպատակով, որի ժամանակ դիպել է հոսանքալարին ու հոսանքահարվել:


Այսօր՝ հուլիսի 15-ին՝ գիշերը ժամը 03:00-ի սահմաններում, «Էջմիածին» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ Մանվել Փ.-ն հիվանդանոցում մահացել է: Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: