Վարդավառը որոշ վարորդների համար վերածվել է «մղձավանջի». «Հրապարակ»

Վարդավառը որոշ վարորդների համար տոնից վերածվել է «մղձավանջի»։  Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը։


Տվյալները օրաթերթին փոխանցել են ՆԳՆ լրատվական ծառայությունից:

Հուլիսի 7-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության ողջ տարածքում ուժեղացված ծառայություն են իրականացրել եւ «հայտնաբերել» 3 հազար 300 իրավախախտում, 125 հոգին եղել է ոչ սթափ վիճակում, 140 անձ մեքենան վարել է մգեցված ապակիներով, 255 հոգի գերազանցել է արագությունը, 813 վարորդ մեքենան վարել է առանց ամրագոտու, վարելու ընթացքում ծխելու համար տուգանվել է 65 հոգի, հեռախոսով խոսելու համար՝ 64։ Կան նաեւ այլ իրավախախտումներ։ Տուգանային հրապարակ է տեղափոխվել 79 մեքենա։


Հիշեցնենք, որ կիրակի օրը հայերը նշում էին Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը՝ Քրիստոսի պայծառակերպության տոնը կամ Վարդավառը։


Մանրամասները` «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։

Քաղաքականություն