ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհից
Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում, շինությունից ծուխ է նկատվում։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ ՓԾ-ն:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից յոթ մարտական հաշվարկ, Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Երևան քաղաքի փրկարարական և Փրկարարական ուժերի վարչությունների Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների հերթապահ խմբերը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հրազդանի կիրճում գտնվող «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում։
Հրդեհը մարվել է։ Իրականացվել են հետհանգեցման աշխատանքներ։ Այրվել են «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում գտնվող շինության տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 10 քմ) և նկուղային հարկում գտնվող թունելում` մալուխներ։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:
Դեպքի վայրում է գտնվել ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Եգոր Կարապետյանը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ` այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազի դեպքից
Այսօր մահացած Գեղարքունիքի նախկին դատախազ Կարեն Խաչատրյանի նոր ձեռք բերած զենքը «Բերետտա APX» տիպի 9X19 մմ տրամաչափի ատր...
Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...
Հայտնի են վթարի հետևանքով մահացած և տուժած զորացրված զինծառայողների անունները
ՆԳՆ փրկարար ծառայությունը մանրամաններ է հայնել Սյունիքի մարզում զորացրված զինծառայողներ տեղափոխող ավտոմեքենայի վթարի մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կացնով տղամարդը Եվրո-2024-ի ֆուտբոլային հանդիպումից առաջ հարձակվել է երկրպագուների վրա
Ոստիկանները կրակել են կացնով տղամարդու վրա, որը սպառնում էր երկրպագուներին Եվրո-2024-ի ժամանակ։ Տեղեկատվությունը փոխանցո...