ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կացնով տղամարդը Եվրո-2024-ի ֆուտբոլային հանդիպումից առաջ հարձակվել է երկրպագուների վրա
Ոստիկանները կրակել են կացնով տղամարդու վրա, որը սպառնում էր երկրպագուներին Եվրո-2024-ի ժամանակ։ Տեղեկատվությունը փոխանցում է sports.ru-ն:
Համբուրգում, որտեղ պետք է տեղի ունենա Լեհաստանի եւ Նիդեռլանդների հավաքականների հանդիպումը, կացնով տղամարդը հարձակվել է երկրպագուների վրա, գրում է Bild-ը: Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանել է, որ տղամարդը սպառնացել է ոստիկաններին։
Ոստիկանները նրա դեմ հրազեն են օգտագործել։ Ոստիկանը հայտնել է, որ առաջին կրակոցը նախազգուշական էր: Այնուհետև մի քանի կրակոց է հնչել, որից հետո տղամարդն ընկել է գետնին։ Նրա ուսապարկի մեջ Մոլոտովի կոկտեյլ են գտել։ Ոստիկանությունը ենթադրում է, որ տղամարդը ցանկացել է այն գցել երկրպագուների ամբոխի մեջ:
Տղամարդը վիրավորվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց, հայտնում է The New York Times-ի լրագրող Ռորի Սմիթը ։
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ-ն մանրամասներ է ներկայացրել «Երևանի ՀԷԿ-1»-ի տարածքում բռնկված հրդեհից
Հուլիսի 6-ին, ժամը 19:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Երևանի ՀԷԿ-1...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ջրային կոմիտեն հերքում է տարածված տեղեկությունը
Տարածված տեղեկությունը, թե Լոռու մարզում տեղի ունեցած աղետը հետևանք կարող է լինել Մեծավանի ջրամբարի պատվարի փլուզման կամ...
Աղետի գոտում ունենք 2 զոհ և 2 վիրավոր. Սանոսյան
Հսկայական չափերի բնական աղետ է, որը արդեն իսկ մեծ վնասներ է հասցրել․ կան զոհեր և վիրավորներ։ «Առաջին ալիքի» հետ զրույցու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աջափնյակում կրակոցնռրի հետևանքով քրեական հեղինակություն է զոհվել. ԶԼՄ
Երևանի Շինարարներ փողոցում հնչած կրակոցների հետևանքով մահացել է քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանը (Ֆազ), հայտնել...