Հայտնի են Եվրոպայի 2024 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստները

Ռուս նախկին ֆուտբոլիստ Էդուարդ Մորենոն հայտարարել է, որ Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրիին և Տոնի Կրոսին, ով հանդես է գալիս Գերմանիայի հավաքականում, համարում է Եվրոպայի 2024 թվականի առաջնության լավագույն ֆուտբոլիստ:


«Առաջինը Թոնի Կրոսն է, ով ավարտում է ֆուտբոլային կարիերան, սակայն ֆանտաստիկ է խաղում։ Նա ղեկավարում է Գերմանիայի հավաքականի խաղը, ճշգրիտ փոխանցումներ է կատարում հարձակման գծում, ինչը հարգանքի է արժանի։ Երկրորդը Ռոդրին է Իսպանիայի հավաքականից, թող նա պաշտպանությանն ավելի մոտ խաղա։ Սակայն նրա ազդեցությունը թիմի վրա դժվար է գերագնահատել։ Նա միշտ գտնվում է այն կետում, որտեղ պետք է թիմին», — հայտարարել է Մորենոն։


Գերմանիայի և Իսպանիայի հավաքականները միմյանց հետ կմրցեն Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակչում: Խաղը կկայանա հուլիսի 5-ին, մեկնարկային սուլիչը կհնչի Երևանի ժամանակով 20:00-ին:


Խմբային փուլում Իսպանիան երեք խաղում տարել է երեք հաղթանակ՝ Խորվաթիայի (3:0), Իտալիայի (1:0) և Ալաբանիայի (1:0) նկատմամբ: 1/8 եզրափակիչում իսպանացի ֆուտբոլիստները վստահ հաղթեցին Վրաստանի մրցակիցներին՝ (4:1):


Գերմանիան խմբային փուլում հաղթեց Շոտլանդիային (5:1) և Հունգարիային (2:0), ինչպես նաև ոչ-ոքի խաղաց Շվեյցարիայի հետ (1:1): Փլեյ-օֆֆի առաջին խաղում մրցաշարի տիրուհի երկիրը (Գերմանիան) 2:0 հաշվով հաղթեց Դանիային:

Պատահարներ