Թուրք ֆուտբոլիստին կարող են հեռացնել Եվրո-2024-ից «Գորշ գայլերի»-ի ժեստի համար
Թուրքիայի ֆուտբոլի հավաքականի խաղացող Մերիհ Դեմիրալը աղմուկ է բարձրացրել Եվրոպայի առաջնությունում՝ Ավստրիայի հավաքականի նկատմամբ որպես հաղթանակի նշան ցույց տալով թուրքական ուլտրաաջ «Գորշ գայլեր» խմբավորման ժեստը: Թուրքիայում «Գորշ գայլերի» շահերը ներկայացնում է ծայրահեղ աջ ազգայնական շարժում կուսակցությունը:
Գերմանիայում ոչ այդ խմբավորումը, ոչ էլ նրա ժեստն արգելված չեն, սակայն «գորշ գայլեր»-ը գտնվում են սահմանադրության պաշտպանության դաշնային գերատեսչության վերահսկողության տակ։
Հանդիպումը տեղի է ունեցել երեկ՝ հուլիսի 2-ին։ Թիմերը խաղացել են Լայպցիգի (Գերմանիա) «Ռեդ Բուլ Արենա-Կենտրոնշտադիոն» մարզադաշտում։ Թուրքիայի հավաքականը հաղթել է 2:1 հաշվով: Թուրքերի պաշտպան Մերիհ Դեմիրալը դուբլ ձևակերպեց։ Գոլը տոնելիս ֆուտբոլիստն օգտագործել է թուրք ազգայնականների ժեստը։
Դեմիրելը Լայպցիգում կայացած խաղի ընթացքում գրավել է Ավստրիայի հավաքականի դարպասը արդեն 57-րդ վայրկյանին: Այդ գոլն ամենաարագն էր Եվրոպայի առաջնությունների փլեյ-օֆֆի պատմության մեջ: Իսկ 59-րդ րոպեին նա կրկին գրավեց ավստրիական դարպասը։ Արդյունքում Թուրքիան 2:1 հաշվով հաղթեց Ավստրիային և դուրս եկավ Եվրո-2024-ի կիսաեզրափակիչ:
Հուլիսի 6-ին նա Բեռլինում կխաղա Նիդեռլանդների հավաքականի դեմ: Դեմիրալն իր ցուցադրած «Գորշ գայլերի» ժեստը բացատրել է հաղթանակի բերկրանքով եւ իր երկրի համար հպարտությամբ: