Պատահարներ
Երևանում ծեծի ենթարկված Կուբայի 39-ամյա քաղաքացին հիվանդանոցում մահացել է. Shamshyan
Հունիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը:
Նշվում է, որ ժամը 12։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանի հիվանդանոցներից մեկից հայտնել են, որ հունիսի 21-ին ծեծի ենթարկված՝ Կուբայի քաղաքացի 39-ամյա Էնրիկե Ամաուրիս Ռամիրես Տորեսը «ստամոքսաղիքային տրակտի արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ հունիսի 25-ին ընկերուհու ուղեկցությամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել և նույն օրը կեսօրին հիվանդանոցում մահացել է:
Քննիչի հանձնարարականով նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
Mercedes-ը հայտնվել է Արփա գետում․ հոսպիտալացվել են ընտանիքի 4 անդամները, որոնց թվում մեկ անչափահաս. Shamshyan. com
«Հայփոստ»-ի բաժանմունքից գողացել են զինվորի համար նախատեսված դրամատուփի գումարը
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իտալիայում սկսել է ժայթքել Էթնա լեռը
Երևան-Սևան ճանապարհին «VAZ»-ը դուրս է եկել ճանապարհից և հայտնվել ձորակում
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր հրդեհ` BYD գործարանի տարածքում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Մրգաշենում սպանությունը կատարել են եղբայրներ․ ՔԿ-ն մանրամասնում է
Երևանում 74 համարի ավտոբուսի վարորդին ծեծի ենթարկած տղամարդիկ ձերբակալվել են
5.0