Պատահարներ

Երևան-Սևան ճանապարհին Volkswagen Passat-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. վիրավորները մայր ու դուստր են

Երևան-Սևան ճանապարհին Volkswagen Passat-ը բախվել է քարերին և հայտնվել ձորում. վիրավորները մայր ու դուստր են
Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում…

Այսօր՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 21.5 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 150 մետր բախվել է քարերին և հայտնվել ձորում:


Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:


Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, պարզվում է վարորդի և վիրավորների ինքնությունը:


Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորները մայր ու դուստր են:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Գողության դեպք՝ Երևանում․ տան պատուհանի ճաղավանդակը կտրել, պատուհանով մուտք են գործել ներս և գողացել 2 հազար դոլար, 60 հազար և 3 հարյուր դոլար արժողության ժամացույցներ և այլ փաստաթղթեր

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հունիսի 19-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։25-ի սահմաններում ՀՀ Նե...

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250