Պատահարներ
Հրաչյա Քոչար փողոցում տապալվել է հսկայական բարդի. կա վնասված ավտոմեքենա
Lilit A.
Հունիսի 29-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգանաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արաբկիր վարչական շրջանում՝ Հրաչյա Քոչար 40/2 հասցեի մոտ գործող բենզալցակայանի հարևանությամբ հսկայական ծառը արմատից կոտրվել ու տապալվել է:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ծառի տապալման հետևանքով վնասվել է այդ պահին ճանապարհով անցնող «Hyundai» մակնիշի ավտոմեքենան:

Բարեբախտաբար վարորդը չի տուժել, սակայն ավտոմեքենայի դիմապակին և առջևի որոշ հատվածներ վնասվել են:

Նմանատիպ հոդվածներ
Հնդիկ տղամարդուն դաժան ծեծի են ենթարկել, այրել uեռական օրգանը, մերկ վիճակում տեսանկարահանել և ուղարկել հարազատներին՝ պահանջելով գումար. Shamshyan
Lilit A.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թուրքիայում կին վարորդը բենզալցակայան գալու էքստրեմալ միջոց է ցուցադրել
Lilit A.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Վթարի է ենթարկվել Չինաստանի Tianlong-3 հրթիռակիրը
Lilit A.
Բեռնատարը հայտնվել է գետում. ջրասուզակները դուրս են բերվել վարորդի և ուղևորների մարմինները
Lilit A.