ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 3 շիշ խմիչք է գողացել, 2-ը վերադարձրել է աշխատակիցներին, ապա սպառնացել դանակուվ ու փախել
ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում ստացվեց։ Սուպերմարկետի անվտանգության աշխատակիցը հայտնում էր, որ անհայտ անձը փորձել է գողություն կատարել, իսկ երբ ինքը մոտեցել և կանխել է, նա դանակով սպառնացել է ու փախել։
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած Արաբկիրի ոստիկանները պարզեցին, որ տղամարդը գողացել էր ալկոհոլային խմիչքներ, դրանք թաքցրել էր հագուստի տակ, իսկ երբ խանութի աշխատակիցները մոտեցել և պահանջել էին խմիչքները վերադարձնել, նա վերադարձրել էր միայն երկու շիշը, իսկ երրորդի համար դանակով սպառնացել ու դիմել էր փախուստի։
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվեց հանցագործությունը կատարած անձի ինքնությունը: Երևանի բնակիչ 31-ամյա երիտասարդը հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Արաբկիրի բաժին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Երիտասարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինքնագլորներով երթևեկությունը կկանոնակարգվի․ ովքեր կարող են վարել
Կառավարությունը կանոնակարգում է ինքնագլորների երթևեկության կանոնները։ ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը հայտնել է, որ ինքնա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի. Նիկոլ Փաշինյանը` բնակիչներին
Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթացք...
Հորդորում ենք պահպանել զգոնություն․ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
ՆԳ նախարարի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Կանխա...