Ողբերգական վթարից առաջ Առաքելյանը վիճել է հղի կնոջ հետ․ մանրամասներ՝ ՌԴ-ում 3-րդ հարկից մեքենայի ընկնելու դեպքից
ՌԴ Կրասնոդարում կայանատեղիի երրորդ հարկից դուրս թռած BMW-ի վարորդը ողբերգությունից րոպեներ առաջ վիճել է հղի կնոջ հետ և հնարավոր է, որ հատուկ է մխրճվել կայանատեղիի պատի մեջ։ Այս մասին գրում է Shot տելեգրամյան ալիքը։
Նախնական տվյալներով՝ 37-ամյա Ռաֆայել Առաքելյանը միջադեպից րոպեներ առաջ վիճել է 4 ամսական հղի կնոջ՝ Եկատերինա Կորնիլովայի հետ։ Դրանից հետո նրանք մեքենայով անցել են Gallery առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիով։ Ինչ -որ պահի Առաքելյանը մեծ արագություն է հավաքել և մեքենան վարել կայանատեղիի պատի ուղղությամբ ու չի փորձել արգելակել այն։ Դրա հետևանքով ճեղքել է բետոնե պատնեշը և 10 մետր բարձրությունից ցած ընկել։
Հիշեցնենք՝ Ռաֆայել Առաքելյանը, նրա հղի կինն ու անչափահաս որդին մահացել են։ Հարուցվել է քրեական գործ ՝ «Սպանություն» հոդվածով։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ Կրասնոդարի հենց կենտրոնում BMW մակնիշի ավտոմեքենան դուրս է թռել ավտոկայանատեղիի տարածքից և հրապարակել կադրեր՝ դեպքի վայրից։ Նաև հայտնել էինք, որ ողբերգական պատահարի մասնակիցը հայ էր։ Հրապարակվել է նաև մեքենայի ընկելու պահի տեսակադրերը։