ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ողբերգական պատահարի մասնակիցը հայ էր․ նոր մանրամասներ՝ ՌԴ-ում մեքենայի ընկնելու դեպքից
Կրասնոդարում ողբերգություն է տեղի ունեցել. «BMW» մակնիշի ավտոմեքենան, որը վարում էր Ռաֆայել Առաքելյանը, ընկել է Галерея առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիի 3-րդ հարկից, հայտնում է Mash Telegram ալիքը։
«Նա մեքենան գնել էր մեկ ամիս առաջ։ Այսօր ավտոկայանատեղիում չափից շատ արագացրել է ու կորցրել կառավարումը։ Օտարերկրյա մեքենան ճեղքել է ցանկապատը և ցած է ընկել երրորդ հարկից. 37-ամյա Ռաֆայելի հետ մեքենայում եղել է կին և 12-ամյա երեխա։ Երեքն էլ տեղում հարվածից մահացել են»,- հայտնում է Kub Mash-ը։
Ինչպես հայտնում է Mash ռեսուրսը, հետաքննությունը կարծում է, որ մեքենայի անկումը կարող էր վարորդի կողմից ինքնասպանություն լինել։
«Ըստ նախնական վարկածի՝ արտասահմանյան մեքենան տեխնիկապես սարքին է եղել, Ռաֆայել Առաքելյանը միտումնավոր արագացրել է այն առավելագույն արագությամբ և ցած նետել երրորդ հարկից՝ ճեղքելով ցանկապատը»,–գրում է աղբյուրը։
Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել «Դիտավորյալ սպանություն» հոդվածով։

Նմանատիպ հոդվածներ
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երրորդ հարկից մեքենայի ընկնելու պահը․ բոլոր ուղևորները մահացել են․ ՌԴ
Համացանցում է հայտնվել Կրասնոդարի առեւտրի կենտրոնի կայանատեղիի երրորդ հարկից BMW-ի ընկնելու պահը։ Հիշեցնենք՝ ավելի վաղ հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում վերամբարձ կռունկի ընկնելու պահը, որի հետևանքով մարդ է մաhացել
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է Երևանում ընկել վերամբարձ կռունկը, որի հետևանքով մարդ է մաhացել։ Հիշեցնենք,...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այրվող շենքում արգելափակված քաղաքացիները ցատկում են բարձրահարկից․ ՌԴ
Համացանցում է հայտնվել տեսանյութ, որում Ֆրյազինոյում այրվող շենքում արգելափակված քաղաքացիներտ 7-րդ հարկից ցատկում են։ Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեռնատարը մխրճվել է տան պատի մեջ՝ գրեթե վրաերթի ենթարկելով երեխաների․ ԱՄՆ
Նյու Ջերսիում կցորդիչով բեռնատարը մխրճվել է տան հետևի պատի մեջ՝ գրեթե վրաերթի ենթարկելով երկու երեխաների, հայտնում է New...