Նախազգուշացում․ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ․ Գագիկ Սուրենյան
ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է նախազգուշացում։ Այս մասին գրառում է արել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Սև ծովի շրջաններից ցուրտ մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հունիսի 26-ի երեկոյան ժամերին և հունիսի 26-ի լույս 27-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ:
Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում և Սյունիքում անձրևները կլինեն հորդառատ։
Կանխատեսվող հորդառատ տեղումներով պայմանավորված՝ Որոտան, Ողջի և Մեղրիգետ գետերի ավազաններում հունիսի 26-ի երեկոյան և լույս 27-ի գիշերը սպասվում է ջրի ելքերի զգալի մեծացումներ՝ հնարավոր են գետերի ափամերձ տարածքների հեղեղումներ»,-նշված է գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հորդորում ենք պահպանել զգոնություն․ փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության
ՆԳ նախարարի ցուցումով Փրկարար ծառայությունն անցել է ուժեղացված ծառայության։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Կանխա...
Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին
Ի նկատի ունենալով Հայաստանի հանրապետության և Բելառուսի Հանրապետության միջև պաշտոնական հարաբերությունների դադարեցման մասի...
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման չորս կետերի արտադրական գործունեությունը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի և Գեղարքունիքի մարզային կենտրոնների տեսուչները վերահսկողական միջոցառ...