«Եվրո-2024»․ Վրաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեխիայի ընտրանու հետ
«Եվրո-2024»-ի խմբային փուլի երկրորդ տուրում Վրաստանի հավաքականը 1։1 հաշվով ոչ-ոքի խաղաց Չեխիայի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Համբուրգի «Ֆոլկշպարկշտադիոն» մարզադաշտում։
Խաղի հաշիվը բացվեց առաջին խաղակեսի վերջնամասում։ Մրցավարի ավելացրած 4-րդ րոպեին նշանակված 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Գեորգի Միկաուտաձեն՝ առաջ մղելով Վրաստանին։ 59-րդ րոպեին Պատրիկ Շիկը հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չեղան։
Հիշեցնենք՝ առաջին տուրում F խմբում ընդգրկված այս երկու թիմերն էլ պարտություն էին կրել․ Վրաստանը 1։3 հաշվով զիջել էր Թուրքիային, իսկ Չեխիան՝ 1։2 հաշվով Պորտուգալիային։
Նշենք, որ Երևանի ժամանակով 20։00-ին կմեկնարկի Պորտուգալիա-Թուրքիա հանդիպումը։ Այսօր՝ 23։00-ին էլ տեղի կունենա E խմբի Բելգիա-Ռումինիա հանդիպումը։