Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։
Նշենք, որ նախագիծը ուժի մեջ պետք է մտներ 2024 թվականի սեպտեմբերից։ Սակայն հունիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարվեց, որ այն մեկ կամ երկու ամսով կերկարաձգվի։ Նախատեսվում էր միասնական տոմսային համակարգի ներդրումը սեպտեմբերի 1–ից տեղափոխել նոյեմբերի 1։
«Երևանի քաղաքապետարանը միասնական տոմսային համակարգի ներդրումը տեղափոխում է 2025 թվականի հունվար»,– ասաց Կոստանյանը։
Նրա խոսքով` նախագիծր ներառված է Երևանի ավագանու առաջիկա նիստում։
Ավելի վաղ Կոստանյանը Sputnik Արմենիային վստահեցրել էր, որ սեպտեմբերի 1-ից հանրային տրանսպորտի գնի փոփոխություն նույնպես չի լինի։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...
Կենտրոնում և Արաբկիրում ոչ սահմանված վայրերում կայանված հնամաշ ավտոմեքենաները կհեռացվեն
Երևանի տարբեր վարչական շրջաններում սկսվել է ոչ սահմանված վայրերում կայանած հնամաշ ավտոմեքենաների հեռացման գործընթացը: Այ...
1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մին...