Վրաստանում կարգելեն ԼԳԲՏ քարոզչության ակցիաները և սեռափոխության վիրահատությունները
Վրաստանում «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրենքի ուժի մեջ մտնելուց հետո սեռափոխության, նույնասեռ հարաբերությունների և ինցեստի հանրահռչակմանն ուղղված հանրային հավաքների և ցույցերի անցկացման արգելք կգործի: Իսկ սեռափոխության վիրաբուժական վիրահատությունները, ինչպես նաև կենսաբանական սեռի փոփոխության հետ կապված ցանկացած բժշկական մանիպուլյացիա քրեական հանցագործություն կհամարվեն։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
«Հավաքների և ցույցերի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունները «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» նոր սահմանադրական օրենքից բխող 18 օրինագծերի փաթեթի մի մասն են, որոնց քննարկումը Վրաստանի խորհրդարանի իրավաբանական կոմիտեն կսկսի այս շաբաթ:
Փոփոխությունների համաձայն՝ կարգելվի այնպիսի հանրային հավաքների անցկացումը, որոնք ուղղված կլինեն մարդու՝ կենսաբանական սեռից տարբերվող սեռի պատկանելության, նույն սեռի անձանց միջև սեռական կողմնորոշման հիման վրա հարաբերությունների կամ ինցեստի հանրահռչակմանը:
Ոստիկանությունն իրավունք կունենա պահանջել դադարեցնել նման թեմայով ակցիան, իսկ 15 րոպե անց կիրառել օրենքով նախատեսված միջոցներ, եթե պահանջը չբավարարվի:
Ինչ վերաբերում է սեռափոխությանը, ապա, ըստ փոփոխությունների, կենսաբանական սեռի փոփոխությանն ուղղված վիրաբուժական վիրահատությունների կամ բժշկական մանիպուլյացիաների իրականացումը կպատժվի տուգանքով կամ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ մինչև 3 տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից 4 տարի ժամկետով:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
1 ամիս գիշերային ժամերին փակ են լինելու Նորք-Մարաշի որոշ փողոցներ
Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 17-ից մին...
Երևանում կրկին հետաձգվում է միասնական տոմսային համակարգի ներդրումը. հայտնի է ժամկետը
Երևանում հանրային տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրման ժամկետը կրկին հետաձգվել է։ Տեղեկությունը Sputnik Արմե...
Եվս 15 օր՝ 50 տոկոս բոնուսային բաղադրիչից օգտվելու համար. ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՆԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.«Ավարտին է մոտենում մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտու...