Ապագայում հեռախոսներ չեն լինի․ Մասկը հայտարարություն է արել
Ապագայում մարդիկ կդադարեն օգտվել հեռախոսներից, շփման համար նրանց ուղեղի իմպլանտանտներ են հարկավոր: Այս մասին X սոցկայքում հայտարարել Է ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասկը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Իսկ դուք ձեր ուղեղում կտեղադրեի՞ք Neuralink ինտերֆեյս, որը թույլ կտա ձեզ մտքի ուժով կառավարել ձեր նոր X հեռախոսը»,- հետաքրքրվել է սոցցանցի օգտատերերից մեկը։
Իր հերթին ինքը՝ Մասկը, մեկնաբանել է գրառումը՝ հայտարարելով, որ ապագայում շարժական սարքերի կարիք ընդհանրապես չի լինի։
«Ապագայում հեռախոսներ չեն լինի, կլինի միայն Neuralink», - պատասխանել է Մասկը գրառման մեկնաբանություններում։
Հիշեցնենք՝ հունվարին Մասկը հայտնել էր, որ առաջին մարդը ստացել է Neuralink ընկերության իմպլանտը և իրեն լավ է զգում: Այն ժամանակ գործարարը նշել էր, որ սարքի աշխատանքի մասին ստացված առաջին տվյալները խոստումնալից արդյունքներ են ցույց տալիս։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Նոր մանրամասներ` մեղադրյալների կողմից մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցնելու դեպքից. ՌԴ
ՌԴ Ռոստովի մարզի ԱԴԾ-ի գլխավոր վարչության մեկուսարանում պահվող ՔԿԾ աշխատակիցներին պատանդ վերցրած մեղադրյալները երկար են...
Մարզպետի աշխատակազմը՝ տեղեկատվության մասին, թե «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»
Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատար...
Խստագույնս դատապարտելի է․ Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ-ը համատեղ հայտարարություն են արել
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես են եկ...