ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ձվի չափ կարկուտ` Գորիսում. ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցվել
Նախօրեին ուժգին կարկուտը Գորիս համայնքում, հատկապես` Քարահունջ, Որոտան, Շուռնուխ բնակավայրերում բնակիչներին զրկել է հիմնական եկամտի աղբյուրից՝ լիովին ոչնչացրել է պտղատու այգիները և մշակաբույսերի դաշտերը: Այս մասին հայտնում են Գորիսի համայնքապետարանից:
Ընդամենը կես ժամում ծաղկող այգիներն ու հասունացող բերքը հողին է հավասարեցրել: Բնակավայրերում ոչինչ չի մնացել առատ բերք խոստացող հողատարածքներից: Բնակավայրերի համար գյուղատնտեսությունը ամենակարևոր կամ նույնիսկ միակ եկամտի միջոցն է:
Բնակիչները հուսահատ են: Շատերը վարկեր էին վերցրել՝ այս տարվա ցանքատարածքները մշակելու համար, սակայն հիմա ստիպված կլինեն դիմակայել ծանր ֆինանսական խնդիրների: Համայնքը վնասները քարտեզագրում է։




















Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Նոր մանրամասներ` մեղադրյալների կողմից մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցնելու դեպքից. ՌԴ
ՌԴ Ռոստովի մարզի ԱԴԾ-ի գլխավոր վարչության մեկուսարանում պահվող ՔԿԾ աշխատակիցներին պատանդ վերցրած մեղադրյալները երկար են...
Մարզպետի աշխատակազմը՝ տեղեկատվության մասին, թե «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»
Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատար...
Խստագույնս դատապարտելի է․ Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ-ը համատեղ հայտարարություն են արել
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես են եկ...