Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին
Հունիսի 16-ին, ժամը 08:40-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Սալլի գյուղի խաչմերուկի մոտակայքում, տեղի է ունեցել հողազանգվածի սահք, ինչի հետևանքով ավտոճանապարհը երկկողմանի փակվել է։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 15-րդ կմ-ի վերևի հատվածում գտնվող հողամասի առատ ոռոգման հետևանքով տեղի է ունեցել հողաշերտի փլվածք (մոտ 20 խմ):
Փրկարարները և պարեկային ծառայության աշխատակիցները սահմանազատել են տարածքը:

Հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոճանապարհը մաքրվել է և երկկողմանի երթևեկելի է։
Նմանատիպ հոդվածներ
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Նոր մանրամասներ` մեղադրյալների կողմից մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցնելու դեպքից. ՌԴ
ՌԴ Ռոստովի մարզի ԱԴԾ-ի գլխավոր վարչության մեկուսարանում պահվող ՔԿԾ աշխատակիցներին պատանդ վերցրած մեղադրյալները երկար են...
Մարզպետի աշխատակազմը՝ տեղեկատվության մասին, թե «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»
Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատար...
Խստագույնս դատապարտելի է․ Թաթոյանն ու Արցախի ՄԻՊ-ը համատեղ հայտարարություն են արել
ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն ու Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը հանդես են եկ...