ԵՎՐՈ-2024. ինչ հանդիպումներ կան այսօր

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 15-ին կկայանա երեք հանդիպում:


A խմբում Հունգարիան կխաղա Շվեյցարիայի հետ: Այդ հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 17:00-ին:


B խմբում կկայանա երկու խաղ: ժամը 20:00-ին Իսպանիան կմրցի Խորվաթիայի հետ, իսկ օրվա վերջին խաղում` ժամը 23:00-ին, Իտալիան կմրցի Ալբանիայի դեմ:


Հիշեցնենք, որ Եվրոպայի առաջնության մեկնարկային խաղում երեկ՝ հունիսի 14-ին Գերմանիայի ընտրանին 5-1 հաշվով հաղթեց Շոտլանդիային։ Այսպիսով Գերմանիայի հավաքականը վաստակել է երեք միավոր և զբաղեցրել առաջին տեղը A խմբում։


Նշենք, որ ֆուտբոլային ամենասպասված մրցաշարերից մեկը՝ ԵՎՐՈ-2024-ը, մեկնարկել է երեկ՝ հունիսի 14-ին։ Եվրոպայի 2024 թվականի առաջնությունը տեղի կունենա Գերմանիայում և կտևի մեկ ամիս՝ հունիսի 14-ից հուլիսի 14-ը։ Խմբային փուլի առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը, ինչպես նաև 4 լավագույն երրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ փուլ: Մրցաշարին մասնակցում է 24 թիմ։

Պատահարներ