«Ժիրոնան» հետաքրքրված է Սպերցյանով․ նա կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնությունից
Կատալոնական «Ժիրոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է ուժեղանալ «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի շնորհիվ: Այս մասին հայտնում է Metaratings-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ իսպանական ակումբը, որը նոր մրցաշրջանում իր նորամուտը կնշի ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի խմբային փուլում, ցանկանում է ձեռք բերել «ցուլերի» ակադեմիայի 24-ամյա սանին և արդեն հարց է ուղղել նրան, թե արդյոք նա կցանկանար փոխել ակումբը արտամրցաշրջանային ժամանակահատվածում: Սպերցյանը դեռ պատասխան չի տվել. եթե ֆուտբոլիստը դրական պատասխանի, ապա «Ժիրոնան» պատրաստ կլինի կոնկրետ առաջարկ հղել «Կրասնոդարին»:
Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում անցկացրել է 33 հանդիպում բոլոր մրցաշարերում։ Այդ խաղերում նա դարձել է 11 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Նրա ներկայիս պայմանագիրը ռուսական ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը:
Մայիսի 25-ին Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 30-րդ տուրում «Կրասնոդարը» 1:0 հաշվով հաղթեց Մոսկվայի «Դինամոյին» և նվաճեց մրցաշարի արծաթե մեդալները: Ռուսաստանի չեմպիոն է դարձել 6-րդ անգամ անընդմեջ Սանկտ Պետերբուրգի «Զենիթը», որը եզրափակիչ փուլում հաղթել է «Ռոստովին»:
Նմանատիպ հոդվածներ
ԵՎՐՈ-2024. Այսօրվա հանդիպումները
Գերմանիայում ընթացող ֆուտբոլի Եվրո-2024-ում հունիսի 18-ին կավարտվի խմբային փուլի առաջին տուրը։ Տեղի կունենա երկու հանդիպ...
ԵՎՐՈ-2024. ինչ հանդիպումներ կան այսօր
Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում հունիսի 15-ին կկայանա երեք հանդիպում: A խմբում Հունգարիան կխաղա Շվեյցարիայի հետ: Այդ հ...
ԵՎՐՈ-2024. Հունգարիա-Շվեյցարիա խաղն ավարտվեց հօգուտ Շվեյցարիայի
Եվրո-2024-ի խմբային փուլի առաջին տուրում Շվեյցարիայի հավաքականը 3:1 հաշվով հաղթեց Հունգարիայի թիմին: Արդեն խաղի հենց սկզ...
ԵՎՐՈ-2024. Այսօրվա հանդիպումները
Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությունում կկայանա երեք հանդիպում։ Եվրո 2024-ի հունիսի 17-ի խաղերի ժամ...