Հայաստանում կանցկացվի բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը



Հունիսի 10-16-ը Երևանում կկայանա բռնցքամարտի Yerevan Cup 2024 միջազգային մրցաշարը: Սա կլինի Հայաստանի մայրաքաղաքում կազմակերպված այս մրցաշարի առաջին խաղարկությունը:


Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիան արդեն ապացուցել է իր կազմակերպչական հմտությունները՝ անցկացնելով Եվրոպայի երկու առաջնություն՝ 2022 թվականին տղամարդկանց էլիտայի և 2023 թվականին պատանիների և կանանց, ինչպես նաև անցյալ տարվա նոյեմբերին կայացած պատանիների աշխարհի առաջնությունը: Այժմ նրանք պատրաստ են ընդունել կանանց և տղամարդկանց էլիտայի միջազգային մրցաշարը և կրկին ցույց տալ իրենց հյուրընկալությունը:


Բռնցքամարտի մրցումները տեղի կունենան "Միկա"մարզադահլիճում: Ըստ պաշտոնական հրավերի՝ տղամարդիկ կմրցեն 51 կգ, 57 կգ, 63,5 կգ, 71 կգ, 80 կգ, 92 կգ և +92 կգ քաշային կարգերում: Կանայք՝ 50 կգ, 54 կգ, 57 կգ, 60 կգ, 66 կգ և 75 կգ: Մասնակիցների ժամանումը, տեխնիկական խորհրդակցությունը և պաշտոնական վիճակահանությունը տեղի կունենան հունիսի 10-ին, իսկ մենամարտերը կմեկնարկեն հունիսի 11-ին, Եզրափակիչ մենամարտերը՝ հունիսի 15-ին: