Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել. Սուրեն Պետրոսյան
Որևէ պայմանավորվածություն ինձ հետ չի կարող լինել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է քաղաքական գործիչ Սուրեն Պետրոսյանը։
«Այն սկզբունքները, արժեքներն ու մոտեցումները, որոնք ի սկզբանե ընկած են եղել այս պայքարի հիմքում, որևէ պարագայում չեն կարող փոխվել, ուստի նույնիսկ իմաստ չունի մտածել այս մասին:
Սիրելի հայրենակիցներ, ընկերներ, հարազատներ, այս ընթացքում բազմաթիվ զանգեր և նամակներ ուղղած մարդիկ, շնորհակալ եմ ձեզ անհանգստանալու և սատարելու համար: Մեր սկսած պայքարը շարունակվում է:
Ես իմ ուղուց չեմ շեղվելու», - գրել է նա:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնությունը հայտնել էր, որ հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած դեպքերի ժամանակ Սուրեն Պետրոսյանը առևանգվել է: Հայտարարության մեջ նշված էր նաև, որ ականատեսների վկայությամբ՝ քաղաքացիական հագուստով 4 անձ նրան տարել են անհայտ ուղղությամբ։ Ավելի ուշ, սակայն, Պետրոսյանը կապ էր հաստատել ընտանիքի անդամների հետ։
Նմանատիպ հոդվածներ
Առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մի...
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Նոր մանրամասներ` մեղադրյալների կողմից մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցնելու դեպքից. ՌԴ
ՌԴ Ռոստովի մարզի ԱԴԾ-ի գլխավոր վարչության մեկուսարանում պահվող ՔԿԾ աշխատակիցներին պատանդ վերցրած մեղադրյալները երկար են...
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ Aviaincident թելեգր...