Ավանեսյանը ներկայացրել է՝ բախումների հետևանքով տուժածներն ինչ վիճակում են
ԱԺ-ի մոտ հունիսի 12-ին բախումների հետևանքով տուժած 8 անձ հիվանդանոցում է։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
«Վիրահատված պացիենտի վիճակը բավարար է գնահատվում, մյուսներն էլ, կարծում եմ, այս 1-2 օրվա մեջ դուրս կգրվեն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ դեռևս տուժածներին չի այցելել, բայց պատրաստվում է։
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպես է գնահատում ոստիկանության գործողությունները՝ հաշվի առնելով տուժածների, այդ թվում՝ վնասվածքներ ստացած լրագրողների թիվը, Ավանեսյանը նշեց՝ ոստիկանությունը համաչափ է գործել։
«Կարծում եմ՝ ոստիկանությունը գործել է իրավաչափ, համաչափ և իրականացրել է իր պարտքը՝ պաշտպանելու հասարակական կարգը Հայաստանում։ Այո՛, երբ որ ցուցարարները չեն պահպանում հասարակական կարգը, օրինապահ չեն, այո, ոստիկանությունն ուժ կիրառող կառույց է»,- ասաց Ավանեսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մի...
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ Aviaincident թելեգր...
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
ԱԱԾ-ն՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի մասին
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվայլներ չեն ստացվել: Այս մա...