Ահազանգ՝ Երևան-Քիշնև ինքնաթիռում ռումբի մասին. ԶԼՄ
Ռումինիայի իշխանություններն ահազանգ են ստացել, որ ռումբ է տեղադրված Երևանից Քիշնև թռչող ինքնաթիռում։ Տեղեկությունը հայտնում է տեղական «Անտենա 3» հեռուստաալիքը, փոխանցում է Sputnik Արմենիան։ Այն արդեն մի քանի ժամ է՝ չի կարողանում լքել Բուխարեստը (Ռումինիա) հարկադիր վայրէջքից հետո: Ուղևորները տարհանվել են, որից հետո համապատասխան ծառայությունները սկսել են ստուգել ինքնաթիռը և ուղևորների ուղեբեռը:
Ավելի վաղ ուղևորներով ինքնաթիռը մի քանի ժամ պահել էին Մոլդովայի մայրաքաղաքի օդանավակայանում՝ որևէ պարզաբանում չներկայացնելով: Դրանից հետո օդանավը մեկնել է Բուխարեստ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ ինքնաթիռի օդաչուն խնդրել է վայրէջք կատարել Բուխարեստում ինքնաթիռում տեղի ունեցած վեճի պատճառով: Ընդ որում, Մոլդովայում միասնական ծառայությունը հեռախոսային հաղորդագրություն է ստացել ինքնաթիռում պայթուցիկ սարքի առկայության մասին։ Տեղեկատվությունը փոխանցվել է ռումինացի գործընկերներին:
ՌԻԱ Նովոստիի հաղորդմամբ՝ Մոլդովայի քաղաքացիական ավիացիայից առայժմ չեն մեկնաբանում իրավիճակը՝ խոստանալով պարզաբանել ավելի ուշ։
Նմանատիպ հոդվածներ
Առանձին ժամերի միակողմանի փակ է լինելու Էրեբունու փողոցից Այվազովսկու փողոց ճանապարհահատվածը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են. «Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ սույն թվականի հունիսի 15-ից մի...
Բոլոր քաղաքացիները ձայնագրվելու են, իրենց հետևելու են․ Սամվել Մարտիրոսյան
Այս օրենքով գրեթե ամբողջ Երեւանը ընկնում է տեսախցիկների վերահսկողության տակ: Այս մասին ասել է Տեղեկատվական անվտանգության...
Նոր մանրամասներ` մեղադրյալների կողմից մեկուսարանի աշխատակիցներին պատանդ վերցնելու դեպքից. ՌԴ
ՌԴ Ռոստովի մարզի ԱԴԾ-ի գլխավոր վարչության մեկուսարանում պահվող ՔԿԾ աշխատակիցներին պատանդ վերցրած մեղադրյալները երկար են...
Մարզպետի աշխատակազմը՝ տեղեկատվության մասին, թե «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատարկելուն»
Լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է տեղեկատվություն, համաձայն որի՝ «Տիգրանաշենի բնակիչներին պատրաստում են գյուղը դատար...