Ոստիկանությունը «Զարյա 3» լուսաձայնային նռնակ է կիրառել ցուցարարների դեմ. այն օգտագործվում է զինված հանցագործների դեմ
Ոստիկանությունը երեկ հատուկ միջոցներ է կիրառել Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում հավաքված ցուցարարների ուղղությամբ: Դրանց թվում եղել է ռուսական արտադրության «Զարյա 3» ձեռքի (նետվում է ձեռքով) լուսաձայնային նռնակ, որը ֆիքսել են «Ֆոտոլուրի» մեր գործընկերները: Փոխանցում է «Հետք»-ը:
«Ռոսօբորոնէքսպորտ» պետական ընկերությունը, որը ռազմական եւ երկակի նշանակության ապրանքների, տեխնոլոգիաների ու ծառայությունների արտահանման եւ ներկրման միակ պետական միջնորդն է Ռուսաստանում, իր պաշտոնական կայքում հայտնում է, որ «Զարյա 3» լուսաձայնային նռնակն ապահովում է զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը եւ հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի եւ շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն:
Նույն տեղեկությունը փոխանցում է նռնակն արտադրողը՝ «Կիրառական քիմիայի գիտահետազոտական ինստիտուտ» դաշնային գիտաարտադրական կենտրոնը (Ռուսաստան):
Ըստ ռուսական արտադրողի եւ արտահանողի՝ 180 գրամ քաշով այս նռնակի ձայնային ճնշման մակարդակը 10 մետրի վրա 160±15 դեցիբել է: Նկատենք, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) տվյալներով, 85 դեցիբելը մարդու համար աղմուկի առավելագույն թույլատրելի մակարդակն է: 120-140 դեցիբելը մարդու համար ցավի շեմն է, իսկ 140 դեցիբելից բարձր ձայնային ճնշումը կարող է պայթեցնել ականջի թմբկաթաղանթը կամ առաջացնել բարոտրավմա, նույնիսկ՝ ուշագնացություն:
Վերոնշյալ ռուսական ձեռնարկությունների տվյալներով՝ «Զարյա 3» նռնակի լույսի ուժի առավելագույն չափը գերազանցում է 40х10*6 կանդելան (համեմատության համար՝ ընդունված է, որ մեկ հատ մոմի լույսի ուժը հավասար է 1 կանդելայի):
«Զարյա 3»-ի օղակը քաշելուց հետո պայթյունը տեղի է ունենում 4±1 վրկ անց:
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Թարմացում` 09։30-ի դրությամբ բուժօգնության դիմողների թիվն աճել է
Թարմացում` 09։30-ի դրությամբԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղ...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...
«Ինչո՞ւ եք գողանում մեքենաները». Պարեկները փորձում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները
Բաղրամյան պողոտա է բերվել Հատուկ տարհանման ծառայության ավտոմեքենա՝ կայանված մեքենաները տարհանելու համար։ Պարեկները պահան...