«Ինչո՞ւ եք գողանում մեքենաները». Պարեկները փորձում են տարհանել Բաղրամյան պողոտայի փակ հատվածում կայանված մեքենաները
Բաղրամյան պողոտա է բերվել Հատուկ տարհանման ծառայության ավտոմեքենա՝ կայանված մեքենաները տարհանելու համար։ Պարեկները պահանջում են, որ մեքենաները կայանեն պարեկային մեքենաներից այն կողմ։ Նրանք պարզաբանում են, որ այդ հատվածում կարող են հավաքվել ցուցարարներ և տեղաշարժի խնդիր կառաջանա։
«Ինչու չե՞ք նախապես հայտարարում, ինչո՞ւ եք գողանում մեքենան»,- հարցրեց պահեստազորի գնդապետ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ Միհրան Մախսուդյանը, ում մեքենան նույնպես ուզում էին տարհանել։ Շարժման անդամ, ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեքենան նույնպես ուզում էին տարհանել։
«Մեքենան չեն գողանում, իջեցնում ենք այն կողմ»,- ասաց պարեկներից մեկը։
Հիշեցնենք, որ արդեն երրորդ օրն է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը փակ է պահում Բաղրամյան պողոտան։ Շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալսանյանն այսօր ժամը 15։00-ին բոլորին հրավիրում է Բաղրամյան պողոտա։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերը թեժ էր. բնակիչը պատմել է, թե ինչ է արձանագրել տեսախցիկը երևանյան շենքի մուտքում
Հեռուստառադիոհաղորդավար Ռաֆայել Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, թե ինչ է նկատել շքամուտքում, որն...
Ադրբեջանական ԶՈւ–ի զինծառայող է ձերբակալվել ՀՀ տարածքում. ԶԼՄ
Ադրբեջանի ԶՈւ–ի զինծառայող է կորել, որն ըստ որոշ ադրբեջանական լրատվամիջոցների հատել է Հայաստանի հետ սահմանը և ձերբակալվե...
Թարմացում` 09։30-ի դրությամբ բուժօգնության դիմողների թիվն աճել է
Թարմացում` 09։30-ի դրությամբԲաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղ...
Երևանի մետրոպոլիտենը հայտարարություն է տարածել
Կառավարության ֆինանսավորմամբ գնված 32 անվազույգից 8-ն արդեն գտնվում են մետրոպոլիտենում։ Այս մասին հայտնում են Երևանի մետ...