ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քարկոփ համայնքը Ալավերդի քաղաքին կապող ժամանակավոր կամուրջը փլուզվել է
Այս գիշեր Լոռու մարզում փլուզվել է Քարկոփ համայնքը Ալավերդի քաղաքին կապող ժամանակավոր հետիոտնային կամուրջը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։
Նշենք, որ Դեբեդ գետը անցած գիշեր նորից վարարել էր։ Համացանցում կադրեր են հայտնվել, թե գետն ինչպես է քշում կամուրջը։
«Քարկոփ համայնքը Ալավերդիին կապող ժամանակավոր կամուրջը քանդվել է հեղեղումների հետևանքով։ Հիմա սպասում ենք, որ գետը մի փոքր հանդարտվի, որպեսզի վնասված կամուրջը հեռացնենք ու նորը տեղադրենք»,– նշեցին գերատեսչությունում։
Ժամանակավոր կամուրջը կառուցվել էր մայիսի 26–ի հեղեղումներից հետո՝ արտաքին աշխարհի հետ բնակավայրի կապն ապահովելու համար։
Հիշեցնենք` մայիսի 26–ի տեղատարափ անձրևներից հետո Լոռու և Տավուշի մարզերում Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերի վարարման հետևանքով 4 մարդ է մահացել։
Տեսանյութը՝ Sputnik Արմենիայի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվեց։ Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: տարբեր կղմերից շշեր էին նետվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների ուղղությամբ
Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Այժմ ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վնասները բավական մեծ են․ նոր մանրամասներ՝ աղետի գոտուց
Աղետի գոտում վնասները բավական մեծ են։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր մանրամասներ և կադրեր՝ պայթյունից․ ՆԳՆ
Հունիսի 6-ին, ժամը 23.14-ին, ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն, Կոտայքի մարզային ճգնաժամայի...