ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վնասները բավական մեծ են․ նոր մանրամասներ՝ աղետի գոտուց
Աղետի գոտում վնասները բավական մեծ են։ Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
«Մեծ խմբեր են ներգրավվել աղետի գոտում՝ աշխատանքի, կուզեի առանձնացնել, որ Փրկարար ծառայությունը շուրջ 1419 փրկարար է ներգրավել աշխատանքներում, ներգրավված են եղել բազմաթիվ շինարարական ընկերություններ, կազմակերպություններ, կամավորներ և այլ կառույցներից գործընկերներ»,- ասաց նա։
Աղետի օրերին տարհանվել է 443 բնակիչ, ունենք չորս զոհ։
Մ4 միջպետական ճանապարհի շուրջ 11 հատված տարբեր վնասվածություններ ունեն, 5-ը՝ շատ ավելի լուրջ, որի պատճառով շատ տեղերում ճանապարհը միակողմանի էր եթևեկելի, իսկ Մ6 ճանապարհը վնասվել է 43 հատվածում։
«Բայց պետք է ասել, որ հիմա երկու ճանապարհներն էլ երթևեկելի են՝ հսկայածավալ աշխատանքի արդյունքում»,- ասաց նախարարը։
Սանոսյանի խոսքով՝ կա վնասված 24 կամուրջ, որոնցից 16-ը շահագործման առումով պիտանի չեն։
Լրջագույն վնասներ կան ջրամատակարարման ոլորտում, Քարկոփն ու Ախթալա կայարանը մասնակի ջրամատակարարում ունեն, իսկ Դիլիջանը՝ ժամային գրաֆիկով։
19 գազատար է վնասվել, վնասների հետևանքով մոտ 19 հազար բնակիչ գազ չուներ, հիմա քիչ հատվածում է, որ դեռ գազ չկա, մոտ 30 մարդ է այդ հատվածում ապրում։
Էլեկտրամատակարարման առումով 56 տարբեր տեսակի վնասներ են եղել, 17 հազար մարդ լույս չի ունեցել, հիմա շատ քիչ թվով մարդիկ կան, որ լույս չունեն, հիմնականում, Քարկոփի առաջին հարկի բնակիչները։
«Մեծ աշխատանք է տարվում վնասների գույքագրման առումով, մինչև այս պահը կազմվել է 921 արձանագրություն, ունենք վնասված կամ փլուզված 843 շենք-շինություն, ունենք 150 ավտոմեքենա, որոնք վնասվել են կամ ջրածածկ են եղել»,- նշեց Գնել Սանոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ՝ Բաղրամյան պողոտայում
Իրավիճակը Բաղրամյան պողոտայում լարվեց։ Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: տարբեր կղմերից շշեր էին նետվում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոստիկանները լուսաձայնային նռնակներ են նետում ցուցարարների ուղղությամբ
Ոստիկանությունն Ազգային ժողովի բակում անցավ հատուկ միջոցներ կիրառելու։ Այժմ ցուցարարների ուղղությամբ ոստիկանները կիրառու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջանում
Կրակոցներ են լսվել Դոնի Ռոստովի մեկուսարանի շրջակայքում, որտեղ 6 մեղադրյալներ առևանգել էին մեկուսարանի 2 աշխատակիցներին:...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ներքին Հանդում ևս պետք է սահմանազատում արվի. Նիկոլ Փաշինյանը` բնակիչներին
Ներքին Հանդում բնակիչները Նիկոլ Փաշինյանին են ներկայացրել գյուղի հիմնական խնդիրները։ Խմելու ջրագծի կառուցումն այժմ ընթաց...