Հյուսիսկորեացի զինվորները հատել են Հարավային Կորեայի հետ սահմանը
Հյուսիսային Կորեայի շուրջ 20 զինվոր հատել է սահմանազատման գիծը, սակայն Հարավային Կորեայի կողմից նախազգուշական կրակոցներից հետո հետ է վերադարձել:
Մոտ 20 հյուսիսկորեացի զինվորներ հատել են սահմանազատման գիծը, Հարավային Կորեայի զինվորականները նախազգուշական կրակոցներ են արձակել, հայտնում է Յոնհապ-ը՝ վկայակոչելով շտաբների պետերի միացյալ կոմիտեին:
JCS-ի տվյալներով՝ հյուսիսկորեացի զինվորները սահմանը հատել են ապառազմականացված գոտու սահմաններում՝ կենտրոնական հատվածում, կիրակի՝ հունիսի 9-ին, ժամը 12:30-ի սահմաններում: Նախազգուշական կրակոցներից հետո նրանք վերադարձել են սահմանի իրենց կողմը։ JCS-ում կարծում են, որ հյուսիսկորեացի զինծառայողները, որոնք առաջադրանք էին կատարում ապառազմականացված գոտում, չեն պատրաստվում հատել սահմանը, քանի որ նախազգուշացումից անմիջապես հետո վերադարձել են: Այնտեղ պարզաբանել են, որ այժմ գոտին գերաճած է խոտերով ու թփերով, ինչի պատճառով սահմանազատման գծի նշանը դժվար է տեսնել։
Իրավիճակը սահմանին սրվել է այն բանից հետո, երբ ԿԺԴՀ-ն մայիսի վերջից Հարավային Կորեայի տարածք աղբով ու գոմաղբով հարյուրավոր փուչիկներ է արձակել: Փհենյանը դա բացատրել է Հյուսիսային Կորեայի ղեկավարությանը քննադատող քարոզչական թռուցիկներով փուչիկների արձակման պատասխանով:
Ինչպես հայտնել Է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը, Հյուսիսային Կորեան մայիսի 28-ի գիշերից մինչեւ հունիսի 2-ի առավոտ 15 տոննա աղբ է ուղարկել Հարավային Կորեայի ուղղությամբ: Փհենյանը պնդում է, որ հարավկորեացի ակտիվիստները Հյուսիսային Կորեայի ղեկավարության դեմ թռուցիկներով փուչիկներ են արձակել, ինչպես նաեւ կորեական սերիալներով փող, բրինձ կամ ֆլեշ կրիչներ: Շտաբների պետերի միացյալ կոմիտեն ԿԺԴՀ-ից պահանջել է «անհապաղ դադարեցնել իր անմարդկային եւ գռեհիկ գործողությունները»: