Դանակահարության մեկ այլ դեպք Մաշտոցի պողոտայում․19–ամյա երիտասարդը մահացել է
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում քննություն է իրականացվում՝ հունիսի 10-ին Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում տեղի ունեցած դանակահարության մեկ այլ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
ՔԿ-ից հայտնում են, որ 2024 թվականի հունիսի 10-ին՝ ժամը 02:14-ին, ապա 02:35-ին, ահազանգեր են ստացվել այն մասին, որ կտրած–ծակած վերքերով շտապ օգնության խմբի կողմից «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր և «էրեբունի» ԲԿ են տեղափոխվել Արմնավիրի մարզի 19–ամյա և Գեղարքունիքի մարզի 24–ամյա բնակիչներ, որոնցից մեկը՝ 19–ամյա երիտասարդը, գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նույն օրը՝ ժամը 02:50-ին, հիվանդանոցային համալիրից ստացված հաղորդման համաձայն՝ մոտ ժամը 02:20-ին գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի, 44-155-րդ հոդվածի 1-ին մասի, 334-րդ հոդվածի 1-ին մասի և 297-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պարզվել է, հունիսի 10-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մաշտոցի պողոտա 42 հասցեի մոտ մի խումբ անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, վիճաբանել են միմյանց հետ, բարձրաձայն հնչեցրել սեռական բնույթի հայհոյանքներ, որի ընթացքում վիճաբանության մասնակիցներից մեկն իր մոտ գտնվող կտրող-ծակող առարկայով հարվածներ է հասցրել վիճաբանության մյուս մասնակիցներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են արնանման հետքեր և այլ իրեր, հարցաքննվել են մի շարք անձինք, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ։
Ստացվել են դեպքի վայրը և դեպքը տեսանկարահանող երկու սարքերի տեսագրություններ և զննվել։
Կատարված քննչական և վարութային այլ գործողությունների, ինչպես նաև ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Սյունիքի մարզի բնակիչ է՝ ծնված 2000թ․։
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ վերջինիս հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ Aviaincident թելեգր...
ԱԱԾ-ն՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի մասին
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվայլներ չեն ստացվել: Այս մա...
Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր. ԶԼՄ
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տ...
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա...