Արջը կերել է 71-ամյա կնոջը՝ իր իսկ տանը․ ԱՄՆ
Կալիֆորնիայում արջը կերել է 71-ամյա կնոջը՝ իր իսկ տանը, գրում է Los Angeles Times-ը։, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Դաունիվիլից 71-ամյա Պատրիս Միլլերի մասունքները հայտնաբերվել են դեռևս անցյալ նոյեմբերին: Ի սկզբանե քննիչները ենթադրում էին, որ կենդանին գտել է առանց կենդանության նշանների մի կնոջ և կերել նրան։ Սակայն անցյալ ամիս ավարտված դիահերձման եզրակացությունը ցույց է տվել, որ կնոջը սպանել է արջը, որը բռնել կամ կծել է նրա պարանոցը:
«Սև արջերը վտանգավոր կենդանիներ չեն, բայց եթե նրանք ընկալում են տները որպես սննդի հեշտ աղբյուր, նրանք կորցնում են իրենց բնական վախը մարդկանցից և սկսում են ավելի համարձակ վարվել։ Այս դեպքն ամենադաժանն է ԱՄՆ պատմության մեջ»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Կալիֆորնիայի վայրի բնության պահպանության ծառայության ներկայացուցիչ Պիտեր Թայրան:
Միլլերը դարձել է առաջին մարդը, ով մահացել է արջի հարձակման հետևանքով Կալիֆորնիա նահանգում։ Դա պայմանավորված է նրանով, որ սև արջերը հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա, իսկ իրենց ագրեսիվությամբ հայտնի գորշ արջերն այդ տարածքում չեն հայտնվել ավելի քան մեկ դար:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակը hարվածել է ՌԴ-ից Հայաստան ուղևորվող ինքնաթիռին
Ռուսական ավիաընկերության՝ Հայաստան թռչող ինքնաթիռին կայծակ է հարվածել: Այս մասին գրում է lenta.ru-ն՝ Aviaincident թելեգր...
ԱԱԾ-ն՝ ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի մասին
Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքի վերաբերյալ ԱԱԾ-ում փաստական տվայլներ չեն ստացվել: Այս մա...
Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր. ԶԼՄ
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տ...
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա...