ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները փորձում են ջարդել Արցախի ներկայացուցչության դարպասը՝ առգրավելու համար Սամվել Շահրամանյանի մեքենան. փաստաբան
Արցախի ներկայացուցչության դռները փակ են. պարեկները փորձում են ջարդել դարպասը, Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգրավելու համար: Այս մասին այսօր ֆեյսբուքյան էջում տարածած տեսագրությամբ հայտնեց նրա փաստաբանը:
«Առանց դատարանի որոշման փորձում են Արցախի հանրապետության ներկայացուցչության մոտից առգրավել մեքենան: Քննիչը, հանդիպելով խոչընդոտների, թողել և հեռացել է մեզ համար անհայտ վայր, այս պահի դրությամբ մեքենան դեռ չի առգրավվել, բայց պարեկային ծառայության աշխատակիցներն են եկել: Մեզ հասած տեղեկություններով, նաև ոստիկանության զորքերն են գալու շուտով»,-ասել է փաստաբանը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ որ Քննչական կոմիտեի Կենտրոնի բաժնի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ-ում Արցախի ներկայացուցչության մոտ, հատուկ տարհանման ծառայություն են հրավիրել՝ Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան տեղափոխելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. էլի էժան պրծանք. Սուրբ Հովհաննես մատուռը «այրվում է» ուխտավորների մոմավառության պատճառով
Սուրբ Հովհաննես մատուռը «այրվում է» ուխտավորների մոմավառության պատճառով:«Աստծո դուռն եկած մարդկանց մոմավառությունը նայել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը և իր աջակիցները գինու փառատոնի անցկացման վայրում են
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթով հասավ Սարյան փողոց, որտեղ այսօր մեկնարկել է գինու փառատոնը: Նա շրջում է տաղավարն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի լուսանկարը տեղակայվել է Կառավարության և ՀայՓոստի շենքերի վրա
Արարատի լուսանկարը տեղակայվել է Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի և ՀայՓոստի շենքի վրա:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը լարվեց Դեմիրճյան փողոցում
Դեմիրճյան փողոցում իրավիճակը լարվեց, երբ լեզվակռիվ սկսվեց Բագրատ Գալստանյանի և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև: