ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բագրատ Սրբազանը և իր աջակիցները գինու փառատոնի անցկացման վայրում են
Բագրատ Սրբազանն իր աջակիցների հետ երթով հասավ Սարյան փողոց, որտեղ այսօր մեկնարկել է գինու փառատոնը: Նա շրջում է տաղավարներով, որտեղ քաղաքացիները ողջունում են երթի մասնակիցներին:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Բագրատ Սրբազանը երթով Սուրբ Աննա եկեղեցու բակից շարժվում է դեպի Սարյան փողոց՝ մասնակցելու այնտեղ անցկացվող փառատոնին:
«Այսօր մեկնարկել է գինու փառատոնը: Մենք շատ ժամանակ մերժել ենք տարբեր միջոցառումներ, բայց այս մեկը գնահատելի է: Նախ գինին, որպես հոգևոր արժեք, երկրորդը գնահատելու այն արտադրողներին, որոնք նաև տնտեսական առումով նպաստում են մեր կյանքի զարգացմանը։ Վստահ եմ, որ մեր այցելությունը սիրով կընդունեն։ Բացի այդ, այնտեղ շատ մարդիկ կան, որ աջակցում ու մասնակցում են մեր շարժմանը: Միաժամանակ մեր կնիքը կդնենք, որ դա մեր միջոցառումն է»,- Սուրբ Աննա եկեղեցու բակում ասել էր նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. էլի էժան պրծանք. Սուրբ Հովհաննես մատուռը «այրվում է» ուխտավորների մոմավառության պատճառով
Սուրբ Հովհաննես մատուռը «այրվում է» ուխտավորների մոմավառության պատճառով:«Աստծո դուռն եկած մարդկանց մոմավառությունը նայել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պարեկները փորձում են ջարդել Արցախի ներկայացուցչության դարպասը՝ առգրավելու համար Սամվել Շահրամանյանի մեքենան. փաստաբան
Արցախի ներկայացուցչության դռները փակ են. պարեկները փորձում են ջարդել դարպասը, Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան առգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը լարվեց Դեմիրճյան փողոցում
Դեմիրճյան փողոցում իրավիճակը լարվեց, երբ լեզվակռիվ սկսվեց Բագրատ Գալստանյանի և ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի միջև:
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արարատի լուսանկարը տեղակայվել է Կառավարության և ՀայՓոստի շենքերի վրա
Արարատի լուսանկարը տեղակայվել է Հանրապետության հրապարակում՝ Կառավարության շենքի և ՀայՓոստի շենքի վրա: