Իրավւճակը` Երևան-Սևան ճանապարհին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։
Փակ է Երևան-Սևան ավտոճանապարհի 16-18 կմ-երի հատվածը։ Շրջանցիկ ճանապարհներն են․
Երևան-Սևան՝ Աբովյան-Ջրաբեր հատվածով
Սևան-Երևան՝ Չարենցավան-Նոր Գեղի հատվածով։
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզում, ինչի հետևանքով կամրջով երթևեկությունը դադարեցվել է։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի` Վանաձոր - Ալավերդի - Այրում - Բագրատաշեն ավտոճանապարհը երթևեկելի է միայն մարդատար ավտոմեքենաների համար։
Վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։
Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման ավտոճանապարհի Դիլիջանից մինչև Իջևան հատվածը երթևեկելի է։ Որոշ տեղամասերում, սակայն, երթևեկությունը միակողմանի է։
Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է:
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նմանատիպ հոդվածներ
Դեպի Վրաստան գնացող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է․ Մեսրոպ Առաքելյան
Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։Այս մասին ֆեյսբո...
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Հայտնի են Երևան-Սևան ճանապարհին հրդեհից տուժածների անունները
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 19...
Վլադիմիր Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի դեմ հայց է ներկայացվել Հաագայի դատարան
Իրավապաշտպանները հայց են ներկայացրել Հաագայի դատարան ռուսաստանցի վեց քարոզիչների դեմ։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսակա...