Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի մասնագետներն աշխատում են ավերված երկաթուղային ենթակառուցվածքի վերականգնման ուղղությամբ
Լոռու մարզում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման գործում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը ակտիվ աջակցություն են ցուցաբերում Ռուսաստանի և Վրաստանի երկաթուղայինները: Այս մասին հայտնում են ՀԿԵ-ից:
«Ռուսական երկաթուղիների» ղեկավարության անունից ՀԿԵ–ին օգնության են ուղարկվել տարբեր պրոֆիլի 35 մասնագետներ և ղեկավարներ ՝ ուղու ինժեներներ, գեոդեզիստներ, տեխնիկայի մեքենավարներ:
Նրանք ներգրավված են ենթակառուցվածքի ավերված ամենախնդրահարույց հատվածներում և նախաձեռնողական կարգով ղեկավարում են վերականգնողական աշխատանքներում ներգրավված խմբերը։
Վրացի երկաթուղայինները շարժակազմ և մասնագետներ են տրամադրել վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար: Խոսքը, մասնավորապես, 30 ավտոմեքենաների մասին է, որից 15-ը հոփեր-դոզատորներ, 15 դումփքար «dump car» (տարբեր տեսակի ինքնաթափ վագոններ) և ջերմաքարշ, ինչպես նաև 10 մեխանիկ ՝ վերականգնողական շարժակազմի հետ աշխատելու համար։
Ներկայումս, բացի ՀԿԵ-ի շուրջ 300 աշխատակիցներից, վերականգնողական աշխատանքներում ներգրավված են «Ռուսական երկաթուղիներ» - ի կառուցվածքի մեջ մտնող տարբեր ստորաբաժանումների և ընկերությունների 35 մասնագետներ և «Վրացական երկաթուղիներ» - ի 10 աշխատակիցներ:
Նմանատիպ հոդվածներ
Դեպի Վրաստան գնացող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է․ Մեսրոպ Առաքելյան
Կիրանցում գտնվող ճանապարհի փոխարեն կառուցվող նոր ճանապարհի հեռավորությունը Ադրբեջանի սահմանից 19 մետր է։Այս մասին ֆեյսբո...
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով
Շուռնուխի նորակառույց ճանապարհը փակվել է ուժեղ հեղեղումների պատճառով: Գորիս համայնքի Շուռնուխ բնակավայրը հայտնվել է տրան...
Հայտնի են Երևան-Սևան ճանապարհին հրդեհից տուժածների անունները
Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի հետևանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ են տեղափոխվել Կ․ Ս․-ն (ծնված 19...
Վլադիմիր Սոլովյովի, Մարգարիտա Սիմոնյանի դեմ հայց է ներկայացվել Հաագայի դատարան
Իրավապաշտպանները հայց են ներկայացրել Հաագայի դատարան ռուսաստանցի վեց քարոզիչների դեմ։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսակա...