ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը․ Վահագն Ալեքսանյան
Տիկին Սարգսյան, կա՞ արդյոք քրեական վարույթ, կապված լրագրողների անձնական տվյալների հրապարակման ու նրանց նկատմամբ ատելության քարոզի հետ: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ դիմելով ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանին հարցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
Այդ համատեքստում Վահագն Ալեքսանյանը նկատեց. «Որովհետև վերջերս տելեգրամյան ողորմելի որոշ ալիքներ, որոնք ծառայում են իրենց ողորմելի տերերին, որոնք իրենց ողորմելի քաղաքական պայքարը փորձում են ամեն դեպքում շարունակել, թիրախավորում են ու հրապարակում լրագրողների նկարներ:
Այն որ պատգամավորների լուսանկարներ են հրապարակում, դա դեռ թողնում եմ մի կողմ, բայց լրագրողները զարգացած հասարակություններում առհասարակ առանձնահատուկ պաշտպանվածության որոշակի կարգավիճակ ունեն, բայց հրապարակվում է լրագրողների անձնական տվյալները, որոնց դեմ տարվում է ատելության քարոզ: Խնդրում եմ միասին քննարկել այս հարցը և կհորդորեմ, որպեսզի դիմեն նման քրեական վարույթ հարուցելու նպատակով, որովհետև խիստ դատապարտելի երևույթի հետ գործ ունենք»:
Արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն էլ ասաց. «Լրագրողների կողմից զրպարտչական նյութերը, օրինակ ԱԱԾ գործակալ լինել, ՌԴ-ից միլիոններ ստանալ, որոնք հերքվում են, էդ էլ ավելացրեք»:
Վահագն Ալեքսանյանն էլ Մանուկյանին պատասախանելով հարցրեց, թե ո՞վ է հերքել. «Ով՞ է հերքել, ԱԱԾ-ն չի կարող հերքել ՌԴ գործակալ լինել-չլինելը, ԱԱԾ-ն ասել է ես նման տեղեկություն չունեմ: Նման բանը կարող են հերքել Լյուբյանկայից ու դեռ չեն հերքել: Իգոր Կորոտչենոն էլ հայտնել էր, որ միլիոններ են փոխանցվել»
Նմանատիպ հոդվածներ
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա...
Մարմնի մակերեսի 60-65%-ի ու թոքերի այրվածք․ ինչ վիճակում են պայթյունից տուժած 2 քաղաքացիները
Երեկ գազալցակայի պայթյունի հետևանքով վերակենդանացման բաժանմունքում հայտնված երկու տուժածներն ունեն մարմնի մակերեսի 60-65...
Գինու փառատոնի վայրում դանակահարություն է տեղի ունեցել․ կա սպանված և վիրավոր. ԶԼՄ
NEWS.am-ի տեղեկություններով՝ Երևանի կենտրոնում՝ Սարյան փողոցում, որտեղ անցկացվում է Գինու փառատոնը, դանակահարություն է տ...
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտն...