Նավթի պահանջարկը 2024թ. կավելանա օրական 2,2 մլն բարելով.ՕՊԵԿ գլխավոր քարտուղար
2024թ. նավթի պահանջարկը կավելանա օրական 2,2 մլն բարելով (բ/օ), իսկ հետագայում կայուն կաճի, ասել է ՕՊԵԿ գլխավոր քարտուղար Հայսամ ալ-Գայսը Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի (ՊՄՏՀ) իր ելույթում։
«Ինչ վերաբերում է այս տարվան, մենք ակնկալում ենք, որ նավթի պահանջարկը կաճի 2,2 մլն բ/օ-ով։ Որպես կանոն, առաջին եռամսյակը միշտ տարվա ամենավատ եռամսյակն է, երբ պահանջարկն ամենացածրն է»,- ասել է նա՝ ավելացնելով, որ հետագայում ակնկալում է նավթի կայուն եւ բարձր պահանջարկ աշխարհում։
ՕՊԵԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ կազմակերպության կանխատեսումը 2023թ. նավթի պահանջարկի վերաբեյալ առավել ճշգրիտ էր, իսկ «նրանք, ովքեր քննադատում էին, ստիպված էին ճշտել իրենց կանխատեսումները գրեթե ամեն ամիս, մինչեւ որ վերջապես նրանց կանխատեսումը հավասարվեց»։
Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը սկսվել է հունիսի 5-ին եւ շարունակվելու է մինչեւ հունիսի 8-ը։ Թեման է՝ «Բազմաբեւեռ աշխարհի հիմքը աճի նոր կետերի ձեւավորումն է»։ Նախատեսված են փոքր եւ միջին ձեռնարկությունների, կրեատիվ բիզնեսի ղեկավարների հանդիպումներ, ՊՄՏՀ Երիտասարդական օր, ինչպես նաեւ «Դեղերի անվտանգություն», «ՊՄՏՀ ակադեմիա» եւ «ՊՄՏՀ յունիոր» համաժողովներ։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական մրգի դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են
Հայկական մրգի դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են առնվազն երկու անգամ:ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական...
Լոռու մարզ է ժամանել մասնագիտացված խումբ Շվեյցարիայից
Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով այսօր Լոռու մարզ է...
Վրաստանը կարգելի մինչև 2014 թվականը թողարկված բեռնատարների և ավտոբուսների ներկրումը
2025 թվականի հունվարի 1-ից Վրաստան կարգելվի բեռնատարներ եւ ավտոբուսներ ներկրել, որոնք արտադրվել են մինչեւ 2014 թվականը։Ս...
Սուրեն Պարսյանը նշել է,թե որքան գումար կպահանջվի ջրհեղեղի ուղղակի վնասները վերականգնելու համար
Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղը աշխարհագրական լայն տարածում ունի։ Տուժել են 8 քաղաք ու 30 գյուղական համայնք։Ասել է տն...