Սուրեն Պարսյանը նշել է,թե որքան գումար կպահանջվի ջրհեղեղի ուղղակի վնասները վերականգնելու համար
Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղը աշխարհագրական լայն տարածում ունի։ Տուժել են 8 քաղաք ու 30 գյուղական համայնք։Ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը`
ABC media-ի հետ զրույցում:
«Ջրհեղեղը մեծ վնասներ է հասցրել։ Կառավարության հրատապ մոտեցումներից մեկը պետք է լիներ այն, որ պետական բոլոր ռեսուրսները ուղղվեին այդ ուղղությամբ ու հստակ քայլեր իրականացվեր։
Աղետի վնասները կարելի է բաժանել՝ ուղղակի և անուղղակի փուլերի։ Ուղղակի վնասների շարքում են ենթակառուցվածքները, բնակարանները, շենք-շինությունները, բիզնես-տարածքները։ Այս վնասները գնահատելը դեռ վաղ է, բայց հաշվի առնելով վնասված ճանապարհները, երկաթուղին, շենքերի շինությունները, իմ մոտավոր հաշվարկներով մոտավորապես հարյուր միլիարդ դրամ կպահանջվի վերականգնման համար։ Կան նաև այլ վնասներ։ Օրինակ՝ անասունապահության ոլորտում ևս լուրջ վնասներ են գրանցվել»- ասել է Պարսյանը։
Տնտեսագետը կարևորել է հատկապես վնասված երկաթուղու արագ վերականգնումը։
«Այդ երկաթուղին Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունի։ Այդ նույն երկաթուղով է անցնում Հայաստան ներկրվող ու արտահանվող բեռների զգալի մասը։ Մասնավորապես երկաթուղով ենք արտահանում հանքանյութերը՝ պղինձը, մոլիբդենը և այլն։ Այսինքն՝ անուղղակի վնաս կրել է հենց հանքարդյունաբերությունը, քանի որ արտահանումը շարունակել չեն կարող»․- ասել է նա։
Տնտեսագետը նաև նշել է,որ առաջիկա ժամանակահատվածում տնտեսական խնդիրներից խուսափելու համար առաջնայինը պետք է հենց երկաթուղին վերականգնել։
Նմանատիպ հոդվածներ
Հայկական մրգի դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են
Հայկական մրգի դեպի Ռուսաստան արտահանման ծավալներն ավելացել են առնվազն երկու անգամ:ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական...
Լոռու մարզ է ժամանել մասնագիտացված խումբ Շվեյցարիայից
Հետաղետային կարիքների խորքային գնահատման և ենթակառուցվածքների ամբողջականության վերականգնման նպատակով այսօր Լոռու մարզ է...
Վրաստանը կարգելի մինչև 2014 թվականը թողարկված բեռնատարների և ավտոբուսների ներկրումը
2025 թվականի հունվարի 1-ից Վրաստան կարգելվի բեռնատարներ եւ ավտոբուսներ ներկրել, որոնք արտադրվել են մինչեւ 2014 թվականը։Ս...
2023-ին ձեռք է բերվել 11 ավտոմատ օդերևութաբանական կայան եղանակի կանխատեսման համար Ճապոնիայի աջակցությամբ
2023-ին Ճապոնիայի կառավարության աջակցությամբ ձեռք է բերվել 11 նոր ավտոմատ օդերևութաբանական կայան: Նաև պետական բյուջեից գ...