ԿԳՄՍՆ-ն սպասում է․ նախարարը՝ Հայաստանում Սնուփ Դոգի համերգի մասին
Սնուփ Դոգի համերգը պետք է կայանար 2023 թվականի սեպտեմբերի 22-ին, բայց Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի պատճառով հետաձգվեց: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց՝ Կառավարության հատկացրած գումարը ծառայելո՞ւ է իր նպատակին, թե՞ այլ ճակատագիր է ունենալու:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը պարզաբանեց. «Այս տարվա ընթացքում մենք սպասում ենք կազմակերպությունից առաջարկի: Պետք է ժամկետների երեք տարբերակ առաջարկի, որից պետք է ընտրենք ամենանպատակահարմարը՝ այդ համերգը կազմակերպելու այն պայմանավորվածությունների շրջանակում, որ եղել է: Ոչ մի լրացուցիչ բան չի պլանավորվում»:
Արսեն Թորոսյանն արձագանքեց՝ թեմային առնչվող շահարկումները չափազանց շատ են:
«Ֆիքսենք, որ, այնուամենայնիվ, համերգը կայանալու է: Պարզապես քննարկվում է ամսաթիվը, և ցանկացողները, երբ պարզ լինի, թե երբ է, կկարողանան մասնակցել»,- հավելեց պատգամավորը:
Ըստ նախարարի՝ հնարավոր է համերգը տեղի ունենա օգոստոս ամսին։ Այժմ սպասում են գրավոր առաջակի, որպեսզի ժամկետի մասին հայտարարվի պաշտոնապես։
Նշենք, որ 2023 թվականին Սնուփ Դոգի համերգի համար Կառավարությունը հատկացրել էր 2 մլրդ 318 մլն դրամ:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ 25-ամյա կոմպոզիտորի դին գտել են ափից մոտ 70 մ հեռավորության վրա․ մանրամասներ
Հունիսի 1-ին, ժամը 12:23-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ս...
Վերին Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին Sputnik Արմենիային հայտն...
Վրաստանն արտաքսել է ավելի քան 40 օտարերկրացիների, որոնց թվում կան հայեր
Վրաստանի ներքին գործերի նախարարությունը ապրիլին և մայիսին երկրից արտաքսել է 42 մարդու՝ Միգրացիոն օրենսդրության խախտման հ...
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել․ սեփականատերը ծայրահեղ ծանր վիճակում է
Գազալցակայանի կողքին բնակելի տուն է եղել, որը պայթյունի հետևանքով ևս մասնակի այրվել է։ Տան սեփականատեր 33-ամյա...