Լիբանանի հարձակումներից հետո հրդեհներ են բռնկվել Իսրայելի հյուսիսում

Իսրայելի հյուսիսում գիշերը խոշոր հրդեհներ են բռնկվել: Այս մասին երեքշաբթի վաղ առավոտյան հայտնել է Իսրայելի ոստիկանությունը՝ դրանք բացատրելով Լիբանանի հարավից հրթիռակոծություններով:


Ըստ Իսրայելի տեղական հրշեջ ծառայության ղեկավար Բորիս Էյզենբերգի, կրակը տարածվել է հյուսիսային շրջանի շուրջ 400 հեկտարի չափով: Իսրայելի հրշեջ-փրկարարական ծառայությունները հայտնել են, որ ներգրավված է եղել 18 հրշեջ ջոկատ, այդ թվում նաև օդային հրշեջ ջոկատը:


Թիմերը աշխատել են ամբողջ գիշեր և «վերահսկողություն են հաստատել բոլոր ոլորտնորում», - ասաց Էյզենբերգը:



Իշխանությունները սկսել են տարհանել բնակիչներին, քանի որ երկուշաբթի տեղական ժամանակով` կեսօրին Լեռնային Գալիլեայում հրդեհներ են բռնկվել, հայտնել Է Իսրայելի ոստիկանությունը: Իշխանությունները հայտարարել են, որ օգնել են տարհանել Լիբանանի սահմանի մոտ` Հյուսիսային քաղաք Կիրյաթ Շմոնում գտնվող տները:


Հրդեհները սկսվել են այն բանից հետո, երբ երկուշաբթի օրը Իսրայելը նախազգուշացրել է, որ ուժեղ շոգ է սպասվում:


Լիբանանյան «Հեզբոլլահ» իսլամիստական խմբավորումը երկուշաբթի օրը հայտարարել է, որ Գալիլեայում իսրայելական ռազմական հրամանատարության ուղղությամբ «անօդաչու թռչող սարքերի շարան» է արձակել, ինչը շենքում հրդեհներ է առաջացրել: Խումբը հայտարարել է, որ դա պատասխան է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» տներին  ուղղված իսրայելական հարվածներին՝ հավելելով, որ երկուշաբթի օրը սպանվել են «Հեզբոլլահի» երեք մարտիկներ:


Իսրայելի հազարավոր բնակիչներ ստիպված են եղել լքել իրենց տները անցյալ տարվա հոկտեմբերին «Հեզբոլլահի» և իսրայելցի զինվորականների միջև անդրսահմանային ռազմական գործողությունների սկսվելուց հետո: Լիբանանյան խմբավորումը հայտարարել է, որ Իսրայելի հյուսիսում իր հարձակումները պատասխան են Գազայում Իսրայելի պատերազմին:

Քաղաքականություն