Ռազմական

Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ պաստառներ են կախել՝ կոչ անելով իրենց զինվորականներին գերի հանձնվել

Մոսկվայում Ֆրանսիայի դեսպանատան մոտ պաստառներ են կախել՝ կոչ անելով իրենց զինվորականներին գերի հանձնվել

«Ֆրանսիացիներ, մի կրկնեք ձեր նախնիների սխալները, նրանց ճակատագիրը հայտնի է», - գրված է պաստառների վրա: Բացի այդ, դրանց վրա մեծ տառերով տպված է հատուկ  կոչ նրանց համար, ովքեր ցանկանում են հանձնվել ռուս զինվորներին ։Նրանք, ովքեր ցանկանում են զենքը վայր դնել Ուկրաինայում, մանրամասն հրահանգներ են ստանում, թե ինչպես անվտանգ անցնել ռուսական կողմ: Նույն հաղորդագրությունը կրկնվում է ստորև ՝ ֆրանսերեն:



Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրներին, հայտնել է, որ Ֆրանսիան արդեն այս շաբաթ կարող է Ուկրաինա ռազմական հրահանգիչներ ուղարկել՝ չնայած Ռուսաստանի հետ ուղիղ բախման վտանգին: Նրա տվյալներով՝ սկզբնական փուլում Փարիզը կարող է սահմանափակ թվով հրահանգիչներ ուղարկել, իսկ հետո նախատեսում է այն հասցնել մի քանի հարյուրի: Գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ այդ առաքելությունը չի գործելու Եվրամիության կամ ՆԱՏՕ-ի հովանու ներքո: 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250